‘ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական անդամները հանդես կգան հայտարարությամբ’

1023

Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի` ոչ իշխանական խմբակցությունները ներկայացնող 4 անդամները այսօր երեկոյան ժամը 17.30-ին հանդես կգան հայտարարությամբ: Այս մասին iLur.am-ին տեղեկացրեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Հայտարարությունը վերաբերելու է դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայ-ռուսական «գազային» համաձայնագրերին վերաբերող քվեարկությանը: Հիշեցնենք, որ տեղի ունեցավ ձեռքով քվեարկություն, որի արդյունքները հաշվում էին հաշվիչ հանձնաժողովի ՀՀԿ-ական եւ ՕԵԿ-ական երեք անդամները: Հաշվիչ հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից, հանձնաժողովում են նաեւ նաեւ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ) եւ Թեւան Պողոսյանը (Ժառանգություն): 

Նախորդ հոդվածը‘«Ալ Ջազիրայի» անդրադարձը` դեկտեմբերի 23-ի դեպքերին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ազգային ժողովի նախագահը ստորագրեց գազային համաձայնագրերը’