‘ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը տեղյակ չէ, որ գազը թանկացել է’

1252

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը տեղյակ չէ, որ 2013-ին Հայաստանում բարձրացել են գազի ու էլեկտրաէներգիայի սակագները: Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք խնայողություններ անում է թանկացումներից հետո՝ հետևելով նույն խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի «էկոնոմիա» անելու հորդորին, Շիրակ Թորոսյանը հարցրեց. «Ի՞նչ թանկացում»:

Հիշեցումից հետո պատգամավորն ասել է. «Թանկացել է մեկ-երկու տարի առաջ, բայց անցած տարի չի թանկացել: 2013թ-ին գազը չի թանկացել, ինչևիցե, լավ չեմ հիշում, ասե՛ք հարցը»:

Նախորդ հոդվածը‘Ֆիննախը թերություն է գտել գազային պայմանագրում. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Երեխաներին արագիլը չի բերում’