‘ԱԺ մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ’

1029

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ, սեպտեմբերի 9-ին ՀՀ  Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ՝ մասնագիտական գործունեություն ծավալելու ընթացքում, լրագրող Մարինե Խաչատրյանի  և   ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ  քրեական դատավարությամբ նախատեսված կարգով  ընթացքը լուծելու համար:

Հիշեցնենք, որ Կարեն Հայրապետյանը ԱԺ մուտքի մոտ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ բռնություն էր կիրառել՝ խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությանը:

Նախորդ հոդվածը‘Տ. Եգորյան. Ցանկացած տիպի ոտնձգությունները կանխելու համար հասարակությունը պետք է հետեւողական լինի’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Ջուլֆալակյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը’