‘ԱԺ նախագահի գլխավորած ԼՂՀ պատվիրակությունն Աբխազիայում է’

916

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին ժամանել  է Աբխազիայի Հանրապետություն` մասնակցելու նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությանը: Նույն օրը` սեպտեմբերի 24-ին, ԼՂՀ պատվիրակությունն այցելել է Սուխում քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան N9 հայկական դպրոց և մասնակցել դպրոցի աշակերտների կողմից կազմակերպված տոնական միջոցառմանը:
Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումն Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու հանրապետություններում պետական շինարարության գործընթացները և նշել Արցախի ու Աբխազիայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու խորացման մեծ ներուժը:
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահին Աբխազիայում ուղեկցում է ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայույթուն

Նախորդ հոդվածը‘Երբ երկիրը ղեկավարում է անսկզբունքային մի մարդ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիական հագուստով անձինք բերման են ենթարկել Կոնգրեսի ակտիվիստ Վարդան Հարությունյանին’