‘ԱԺ-ն առանձնակի փութաջանությամբ է պատրաստվում ՄՄ մտնելու. Մամուլ’

1030

Դատելով ՀՀ Ազգային ժողովում երեկ  տիրող տրամադրություններից՝ օրենսդիր մարմինն առանձնակի փութաջանությամբ է պատրաստվում Մաքսային միություն մտնելու գործընթացին:

Բանն այն է, որ երեկ ԱԺ-ում կայացավ ՌԴ դաշնային ժողովի դաշնության խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի եռահատորյակի շնորհանդեսը: Իսկ գիրքը վերնագրված էր «Հայաստան. հազարամյակների ուղի»: Այլ կերպ ասած՝ ռուս պատգամավորներն արդեն իրենց գրքերի շնորհանդեսն անցկացնում են նաև Հայաստանում: Սակայն սա խորհրդարանի ռուսաֆիկացման միակ արձանագրումը չէր. «Ժողովուրդ»-ի լրագրողը երեկ նկատել է ԱԺ բուֆետի դռան վրա «շողշողացող» ցուցանակը, որն ազդարարում էր. «Այս հինգշաբթի ռուսական խոհանոցի օր է»: «Ինչպես ասում են՝ կեցցե «բորշչը»,-եզրակացնում է թերթը:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Լֆիկի կողմնակիցները երթով հետապնդել են ակտիվիստներին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Լֆիկը իսկական «բարերար» է. Մամուլ’