‘ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը’

997

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրինագիծը՝ 69 կողմ, 31 դեմ և 6 ձեռնպահ ձայներով:

Վարման կարգի վերաբերյալ ելույթի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու աշխատավարձերը բարձրացնելու նախագծին: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի նույն նախագծին:

«Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ խոսքը շուրջ 160 հազար մարդու աշխատավարձերին է վերաբերում:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը սկզբունքորեն դեմ չէ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը: Նա, սակայն, վերապահում արեց, որ խորհրդարանն այսօր չի կարող գործող բարձրագույն պաշատոնյաների աշխատավարձերը բարձրացնել: «Գործող խորհրդարանը կարող է որոշում կայացնել միայն հաջորդ իշխանությունների բարձրագույն պաշտոնյաների` պատգամավորների, կառավարության անդամների, նախագահի աշխատավարձերի մասով», — նշեց Բագրատյանը` վկայակոչելով միջազգային պրակտիկան: 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ ղեկավարը նահանջի տեղ չի թողել ինքն իրեն ‘
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը խոստացավ պարզել` ինչու պատգամավորներին թույլ չեն տվել հանդիպել Շանթին’