‘ԱԺ-ն կեղծիքով «վավերացրեց» վասալական, կապիտուլյացիոն համաձայնագիրը (տեսանյութ)’

1404

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հավաքել է ՀՀԿ-ականների էլեկտրոնային քարտերը, ինչի պատճառով պատգամավորները էլեկտրոնային եղանակով քվեարկել չեն կարող:

Հովիկ Աբրահամյանը, հղում կատարելով ԱԺ կանոնակարգ օրենքին՝ ձեռքով քվեարկություն է կազմակերպել՝ ձեւավորելով հաշվիչ հանձնաժողով, որը պետք է հաշվի քվեարկության արդյունքները:

Աբրահամյանի «Ովքե՞ր են դեմ» հարցին ի պատասխան՝ ոչ իշխանական պատգամավորները սկսեցին լքել դահլիճը: Դահլիճում մնացին միայն կողմ քվեարկողները:

Միաժամանակ, ԱԺ-ում բողոքի ակցիա են անցկացնում լրագրողները, ովքեր ձեռքերով հարվածում են պատուհանների ապակիններին, Հովիկ Աբրահամյանը անվտանգության աշխատակիցներին հրահանգել է գնալ լրագրողների մոտ: Անվտանգության աշխատակիցները տեղում անցել են գործի և եկել ու գողացել են լրագրողների պաստառները:

Գազի վերաբերյալ երեք համաձայնագրերին էլ, ըստ Աբրահամյանի՝ 77 կողմ քվե է ստացվել: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Առաջին նախագահի ելույթը. կարկաս եւ դետալներ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնում է ՌԴ’