‘ԱԺ-ն 68 կողմ ձայներով ընդունեց «Շահութահարկի մասին» օրենքի նախագիծը’

1055

Քիչ առաջ Ազգային ժողովը 68 կողմ, դեմ՝ 11 եւ ձեռնպահ՝ 23 ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:  

Մինչ քվեարկությունը, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ Կոնգրեսը այս օրենքը համարում է ծայրահեղ վտանգավոր, կոռոպցիոն ռիսկերով լի, ինչպես նաեւ արտաքին առեւտրի մենաշնորհությանը ուղղված նախագիծ: «Ես կոչ եմ անում, որ բոլորը հասկանան այն պատասխանատվությունը, որը կրում են՝ այս օրենքին կողմ քվեարկելով»,- ասաց նա:

Իր հերթին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խմբակցությունը չի հասցրել ծանոթանալ նախագծին եւ ձեռնպահ կքվեարկի: 

Նախորդ հոդվածը‘Մելիք Մանուկյանը հետ է վերցրել մանդատից հրաժարվելու վերաբերյալ իր դիմումը’
Հաջորդ հոդվածը‘Սախարովի կենտրոնում սկսվել է Բորիս Նեմցովին հրաժեշտ տալու արարողությունը’