‘ԱԺ-ում թեժ է. ՀՀԿ-ն ընդդիմության պահանջները չլսելու է տալիս ու «շտամպովկա» է անում. Տեսանյութ’

1708

ՀՀԿ երեկվա ծաղկաձորյան նիստը թերևս «լավ» է անցել ՀՀԿ-ական պատգամավորների համար: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը մի լավ մատ է թափ տվել ՀՀԿ-ականների վրա՝ ԱԺ-ում իրենց դիրքերը ոչ իշխանական ուժերին զիջելու համար: Եւ ահա, այսօր, ՀՀԿ-ականները որոշել են քվեարկություններն անցկացնել արդեն ամբողջությամբ «չորով», ողջ լկտիությունն ու ցինիզմը չթաքցնելով: Հերթով, իսկը և իսկը շտամպովկայի նման դնում էին օրինագծերը քվաերկության, ու իրար փոխարեն քվեարկելով՝ համարում դրանք ընդունված: Ընդ որում, մի քանի րոպեն մեկ այդ ընթացքում ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները վարման կարգի վերաբերյալ իրենց խոսքում օրենքով նախատեսված 20 րոպե ընդմիջում էին պահանջում, բայց Գալուստ Սահակյանը հինգ րոպեն մեկ հայտարարում էր, թե ընդմիջում չի լինի, և բոլոր քվեարկությունները պետք է միանգամից անցկացվեն: Անգամ, երբ դահլիճից պատգամավորները գոռում էին, որ ՀՀԿ-ականները ուրիշների փոխարեն են քվեարկում նաև, Գալուստ Սահակյանը ցինիկաբար հայտարարում էր, թե եթե նման բան կա էլ, ապա դա չի կարող ազդել քվեարկության արդյունքների վրա:

Ոչ իշխանական ուժերը 20 րոպե ընդմիջում էին պահանջում, իսկ ՀՀԿ-ն այդ ընթացքում խախտելով օրենքները «շտամպովկա» էր անում: Թեժ իրավիճակը զերծ չմնաց նաև լեզվակռիվներից:

Նախորդ հոդվածը‘Մշնախի ուշացած արձագանքը. «դադարեցվել են» պատմամշակութային արգելոցների և թանգարանների վարձակալությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Քաղաքական ճգնաժամի նախանշանները’