‘ԱԺ-ում կքննարկեն կենսաթոշակների հարցը, ԱԺ-ի մոտ` ցույց կանեն’

740

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին ԱԺ-ում 49 պատգամավորների պահանջով արտահերթ կարգով  քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014թ․ հունվարի 1-ից հետաձգելու օրինագիծը։ Քննարկումը կիսատ է մնացել և շարունակվելու է այսօր՝ դեկտեմբերի 3-ին։ Այսօր հնարավոր է նաև տեղի ունենա օրենքի քվեարկությունը։ 
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունը այսօր՝ դեկտեմբերի 3-ին սկսած 11:30-ից անց է կացնելու բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ։ Ակցիայի նպատակն է պահանջել օրենքի պարտադիր բաղադրիչի վերացումը։ Ակցիան նաև նպատակ է հետապնդելու աջակցել ԱԺ օրենքի կիրառման հետաձգմանը կողմ արտահայտվող պատգամավորներին։   

Նախորդ հոդվածը‘EuroNews-ի արձագանքը. Երևանում ցուցարարները դեմ են Մաքսային միությանը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կիեւ. Ռադան կքննարկի Մայդանի պահանջները’