‘ԱԺ-ում չի ստեղծվի Թեղուտի հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության վերաբերյալ ուսումնասիրություններ կատարող հանձնաժողով’

1237

Այսօր՝ փետրվարի 4-ին, մեկնարկեց 2013 թվականի ԱԺ առաջին նստաշրջանը:

Ձայների 65 դեմ և 15 կողմ հարաբերակցությամբ հինգերորդ գումարման Ազգային ժողովը չընդունեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Ռուբիկ Հակոբյանի և Թեւան Պողոսյանի համահեղինակությամբ մշակած՝ խորհդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը:

Նշենք, որ հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր և Ազգային ժողովին եզրակացություն ներկայացներ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան’
Հաջորդ հոդվածը‘Արա Պապյան. Ստեփանակերտի օդանավակայանի չգործարկման պատճառը միայն տեխնիկական չէ’