‘ԱԺ-ում ստորագրահավաք է ընթանում ժամը 15:30-ին արտահերթ նիստ հրավիրելու համար (լրացված) ‘

1411

ԱԺ 4 ընդդիմադիր խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը, ստորագրահավաք են սկսել Հայաստանի արտարժույթի շուկայում ստեղծված իրավիճակը խորհրդարանի արտահերթ նիստում քննարկելու համար: Նիստը նախատեսվում է անցկացնել այսօր, ժամը 15:30-ին՝ կառավարության կողմից նախաձեռնած արտահերթ նիստի ավարտին:

Ինչպես հաղորդում է iLur.am-ի թղթակիցը ԱԺ-ից, այս պահին ստորագրահավաքը դեռ ընթացքում է, բայց անհրաժեշտ թվով 44 ստորաագրություն դեռևս չի հավաքվել:

ՀՀԿ-ի դիրքորոշումը առայժմ հայտնի չէ, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծիք է հայտնել, որ արտահերթ նիստ անցկացնելու անհրաժեշտություն չկա, և կարելի է սահմանափակվել հարցը համապատասխան հանձնաժողովում քննարկելով:

13:30

iLur.am-ի թղթակիցը ԱԺ-ից հայտնում է, որ անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքվել են:

13:41

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը կողմնակից է, որպեսզի տնտեսությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստն անցկացվի դռնփակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Իր դիրքորոշումը նա բացատրել է նրանով, որ սա այն հարցն է, որ մասնագիտական ու խորը գնահատականների կարիք ունի, և զգացմունքային և սիրողական մակարդակի հայտարարությունների կարիք չունի:

Նախորդ հոդվածը‘Ռազմիկ Պետրոսյանի դեմ ոստիկանություն բողոք է ներկայացվել. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը կմասնակցի «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատային սեանսին’