‘ԱԺ-ում վավերացվեց «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագիրը ‘

1359

Այսօր, սեպտեմբերի 11-ին, մեկնարկել է Աժ աշնանային նստաշրջանի հերթական քառօրյայի երկրորդ օրը: Ներկա է 105 պատգամավոր:
Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը, 97 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց 2011 թվականի հոկտեմբերի 18–ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագիրը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԺ 5-րդ գումարման աշնանային նստաշրջանում պայամանգիրը քննարկման էր դրվել։ Պայմանագրով նախատեսում է ազատ առևտրի ռեժիմ սահմանել պայմանագրին միացած երկրների միջև։ Պայմանագրի նպատակն է ստեղծել ազատ առևտրի գոտի, որը կնպաստի ապրանքների ազատ տեղաշարժմանը, ինչպես նաև սահմանել առեւտրային ռեժիմի առանձնահատկությունները և կարգավորել դրա կիրառման հետ կապված հարաբերությունները:

Նախորդ հոդվածը‘iLur.am-ը՝ հակերային հարձակման զոհ’
Հաջորդ հոդվածը‘Բուլղարիա – Հայաստան. խաղից առաջ’