‘ԱԺ-ում տեղի է ունեցել հանդիպում արտգործնախարարի հետ` Թուրքիայի ետընտրական գործընթացների հատուկ շեշտադրումով’

1118

Հայաստանի ԱԺ-ում քիչ առաջ ավարտվել է խորհրդարանականների հանդիպումը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Արտաքին հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հանդիպումն անցել է փակ դռների ետևում: Հանդիպումից հետո նախարար Նալբանդյանը չի ցանկացել հանդիպել լրագրողների հետ:

Հանդիպմանը ներկա եղած խորհրդարանականների վկայությամբ՝ խոսքը վերաբերել է արտաքին հարաբերությունների օրակարգին՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց բացի: Հատուկ շեշտադրվել են Թուրքիայի ետընտրական գործընթացները: 

Նախորդ հոդվածը‘Լիբանանի խորհրդարանը 11-րդ անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն առաջարկում է էապես ընդլայնել պատժամիջոցները ՌԴ-ի դեմ ‘