‘ԱԺ-ում քննարկվում է նվազագույն աշխատավարձը 32500-ից 35000 դրամ դարձնելու հարցը ‘

991

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր Աժ էր բերել կառավարության կողմից մշակված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 32500 դրամից դարձնել 35000 դրամ:
Նախագծի քննարկման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոտանջյանը հարցրեց, թե ըստ նախարարի՝ մարդն ինչպես կարող է ապրել 35000 դրամ նվազագույն աշխատավարձով: Նախարարը չպատասխանեց հարցին, այլ միայն նշեց, որ այժմ մարդը կարող է գնումներ կատարել 7-8%-ով ավելի շատ, քան նախկինում: Փոստանջյանը փորձեց պարզել, թե այդ 7-8%-ով ինչ գնումներ կարելի է կատարել, սակայն Վաչե Գաբրիելյանը չմասնավորեցրեց, այլ միայն ասաց, որ սպառողական զամբյուղը կազմող շատ ապրանքներ կարելի է գնել նվազագույն աշխատավարձի 7-8%-ով, այսինքն՝ 2500 դրամով:
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, որ ըստ տվյալների՝ գնաճը գերազանցում է տնտեսության աճին, և խնդրեց ներկայացնել նվազագույն սպառողական զամբյուղի չափը, որը, ըստ Զոհրաբյանի, գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը:
Վաչե Գաբրիելյանը հակադարձեց, որ 12 ամսվա կտրվածքով գնաճը քիչ տոկոս է կազմում, և կան գնաճի տարբեր ցուցանիշներ:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը հաստատում է, որ «Զվարթնոցում» միջադեպ է տեղի ունեցել ‘
Հաջորդ հոդվածը‘Ստուգարք ստանալու համար ամերիկուհին գերել է Youtube-ը (տեսանյութ)’