‘ԱԺ չորս խմբակցությունները ՍԴ դիմելու համար ստորագրահավաք են սկսել’

813

Այս պահին ԱԺ նիստերի դահլիճում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը իրենց խմբակցության պատգամավորներից ստորագրություններ է հավաքում ՍԴ դիմելու համար: ՍԴ են դիմում պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչի սահմանադրականությունը վիճարկելու համար: ՍԴ դիմելու նախաձեռնությունը ոչ իշխանական չորս խմբակցություններինն է՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»:

Հիշեցնենք, որ այս չորս խմբակցությունները նոյեմբերի 14-ին ընդդեմ օրիանգծի արտահերթ նիստ էին հրավիրել: Արտահերթ նիստ հրավիրելու 44 պատգամավորների անհրաժեշտ ստորագրությունը հնարավոր է եղել հավաքել, սակայն չէին կարողացել ապահովել քվորումի համար անհրաժեշտ նվազագույն 66 պատգամավորների ներկայությունը. մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն թեև նախապես խոստացել էր մասնակցել, սակայն բոյկոտել էր նիստը:

Ընդդիմության ներկայացրած օրինագիծը, այնուամենայնիվ, անցյալ քառօրյայում քննարկվեց, բայց կրկին չընդունվեց մեծամասնության կողմից: Իսկ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ընդամենը 27 պատգամավորի ստորագրություն: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ամենամյա երթը (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Երթ. Հայաստանում ոչինչ չի փոխվի, մինչեւ չազատվենք Սերժ Սարգսյանի բռնատիրական ռեժիմից ‘