‘ԱԺ 3-րդ նստաշրջանում Կոնգրեսի խմբակցության հեղինակած ոչ մի օրինագիծ չի ընդունվել’

965

5-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանում, ինչպես 2-րդում, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության հեղինակած ոչ մի օրինագիծ չի ընդունվել: Այսպիսին է Parliamentmonitoring.am-ի ներկայացրած վիճակագրությունը: Խմբակցության ոչ մի նախաձեռնություն գլխադասային հանձնաժողովներում դրական եզրակացություն չի ստացել ու նիստերի դահլիճում չի քննարկվել` բացառությամբ մեկի: Կոնգերսն այս նախաձեռնությունը հեղինակել էր 2012-ին. այն վերաբերում էր մարտիմեկյան դեպքերի ուսումնասիրությանն առնչվող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: Քննարկման մի քանի փուլ անցնելուց հետո նախագիծը 2013-ին, լիագումար նիստում, մերժվեց:  

Կոնգրեսը ունի 2012-ից շրջանառության մեջ դրված, բայց դեռևս նստաշրջանի օրակարգ չընդգրկված 5 նախաձեռնություն: Դրանց ընդգրկումը նստաշրջանի օրակարգ հետաձգվել է մինչև 1 տարի ժամկետով: Հետաձգված նախագծերից 1-ը հեղինակել է խմբակցությունն ամբողջ կազմով` բացի Հրանտ Բագրատյանից: Մյուս 4-ի հեղինակը Հրանտ Բագրատյանն է: Հրանտ Բագրատյանի հեղինակած 2 նախագծի ընդգրկում նստաշրջանի օրակարգ մերժվել է պատգամավորների քվեարկությամբ: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան ԱՄՆ-ից այլընտրանքային պլան է պահանջում Սիրիայի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ոստիկանության՝ բռնությունները բացահայտվում են’