ԱԻԲԱ-ն կեղծիքներ է բացահայտել ՌԻՈ-2016-ի բռնցքամարտի մրցաշարում

1150

Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան՝ ԱԻԲԱ-ն հայտնում է, որ անկախ փորձագիտական խումբը  հետաքննել է «Ռիո-2016» Օլիմպիական խաղերի բռցնքամարտի մրցաշարը: Բացահայտվել է, որ մրցավարները տարբեր սխեմաներ են կիրառել և անարդար որոշումներ ընդունել: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովն ասել է, որ ամեն ինչ կանի կեղծիքները բացառելու համար: Այժմ ուսումնասիրվում են համապատասխան փաստաթղթերը, որոնք այնուհետև կքննարկվեն մասնագետների հետ: Հայտնի է, որ «Ռիո-2016»-ի խաղերում շուրջ մեկ տասնյակ մենամարտ կասկածելի ելք է ունեցել:

Նախորդ հոդվածըՄարգարիտա Առաքելյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ-ն կհեռացնի թուրք մրցավար Ջյունեթ Չաքիրին