‘ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում’

834

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 02.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհները ուժեղ ձնաբքի պատճառով ժամանակավորապես փակվել են:

Դժվարանցանելի են Ստեփանավանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Սելիմի լեռնանցքը, Սիսիան-Գորիս, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները, Սյունիքի մարզի բոլոր ճանապարհները:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է  մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ից` իր ընտրողներին. Զարդարել են գերեզմանոցի տոնածառը. Լուսանկար’
Հաջորդ հոդվածը‘Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ’