‘ԱԻՆ-ը վստահեցնում է. Օձերը տեղափոխվել են անվտանգ տարածք’

1196

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` բնակիչներն օձեր են նկատել Արարատի Աբովյան 5 շենքի 8-րդ բնակարանում, Երևանի Ավան-Առինջ թաղամասի 2-րդ միկրոշրջանի թիվ 2/9 շենքի մոտ, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի թիվ 66 տանը, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի թիվ 10 տան տանիքում, Գյումրիի «Մուշ-2» թաղամասի թիվ 7/1 շենքի 1-ին հարկում, Եղվարդի Արա Գեղեցիկի փողոցի թիվ 2 տան բակում, Վանաձորի Ֆիդայիների 6 տան բակում:

Դեպքի վայրեր մեկնած փրկարարական ջոկատների ուսումնասիրությունների արդյունքում` նշված հասցեներում օձեր չեն հայտնաբերվել:

Այլ ահազանգերով փրկարարներն օձեր են հայտնաբերել Երևանի Բագրևանդ փողոցի թիվ 44/6 տան բակում, Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 17/7 տան բակում, Նուբարաշեն վար­չա­կան շրջանի 11-րդ փողոցի թիվ 14 շենքի մոտ:

ԱԻՆ լրատվական ծառայությունը վստահեցնում է, որ օձերը տեղափոխվել են անվտանգ տարածք:

Նախորդ հոդվածը‘«Մեր քաղաքը». Նարեկ Սարգսյանը տարիներ շարունակ չարաշահել եւ պղծել է իր պաշտոնը’
Հաջորդ հոդվածը‘Անհետացած զինծառայողը ինքնակամ ներկայացել է զորամաս’