‘ԱԻՆ. Լարսի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մասամբ փակ է’

774

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 19.10-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Ամասիա-Աշոցք ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն\’ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

 

 

Նախորդ հոդվածը‘Ռուս գրողները հանդես են եկել Աքրամ Այլիսլիի պաշտպանությամբ’
Հաջորդ հոդվածը‘Իրանը հույս ունի Ռուսաստանի մասնակցությամբ Բուշերում նոր ԱԷԿ կառուցել’