‘ԱԻՆ. ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’

747

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը, Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս, Միջնատուն, ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն — Մադինա և Սոթք — Քարվաճառ (ԼՂՀ), Վայոց ձորի մարզի Սարավան, Շիրակի մարզի Ջաջուռ, Բասեն, Սարիար, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի շրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների օգտագործման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի բանտերից ապօրինի տեղադրված տեսագրման սարքեր են առգրավվել’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական մի շարք երկրներում հավատարմագրված դեսպան Կարապետյանն ազատվել է պաշտոնից’