‘ԱԻՆ. Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար’

1631

 Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: 

Ըստ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. 

Ստեփանավան-Տաշիր-Գոգավան 
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» մտադիր է ֆուտբոլիստների վաճառքից ստանալ 150 միլիոն եվրո’
Հաջորդ հոդվածը‘Ազատության հրապարակի համալիրի և հարակից տարածքներում ապօրինաբար սրճարանների տեղադրման թույլտվության դեպքերով քրեական գործ է հարուցվել’