‘ԱԻՆ տեղեկագիր. Հայտնաբերվել են ականանման առարկաներ’

1200

Հայտնաբերվել են ականանման առարկաներ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.05-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր մարզի Բաղրամյան գյուղի «Տեռաս դե Արմենիա» («Հայաստանի հողեր») ՓԲԸ-ի հողատարածքում հայտանաբերվել է  ականանման 3 առարկա:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ և  Էջմիածնում տեղակայված ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորական խմբերը:

Պարզվել է, որ հայտնաբերված առարկաներից երկուսը 100 մմ-ոց հրետանային արկի  պարկուճ են, իսկ մյուսը` գեոդեզիական նշանակության նշաձող:

 

Այրվել է անասնակեր

Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.48-ին տեղեկություն է ստացվել,  որ Արագածոտն մարզի Ավան գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.08-ին, մարվել`  03.15-ին:

Այրվել են 2000 հակ պահեստավորված անաս­նակեր  և ծածկի կառուցատարրերը (մոտ 40 քմ):

 

ՃՏՊ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 09.00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են «Աուդի» մակնիշի 26 ՍՏ 603 պ/հ (վարորդ` 1966 թ. ծնված Ա. Մխոյան) և «Մերսեդես» մակնիշի 44 ԼՍ 441 պ/հ (վարորդ` 1965 թ. ծնված Ֆ. Խաչատրյան) ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «Աուդի» ավտոմեքենայի ուղևորներ` 1975 թ. ծնված Ա. Մուրադյանը և 1968 թ. ծնված Ա. Մխո­յանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

 

Ավտոմեքենան ընկել է գետը

Դեկտեմբերի 14-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտ, ավտոմեքենա է ընկել գետը. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրասուզակների օգնու­թյու­նը:

Զոհեր և տուժածներ չկան:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նախորդ հոդվածը‘Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում ‘
Հաջորդ հոդվածը‘Նախարար Աշոտյանն ի ցույց է դնում իր ցինիզմն ու տգիտությունը’