‘ԱԻՆ. Քաղաքացին սպառնում էր պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը. շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել’

1674

ԱԻՆ-ը փոխանցում է, որ օգոստոսի 15-ին, ժամը 11:21-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվում են:

***

Լրացված. Համապատասխան աշխատանքների արդյունքում շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Նախորդ հոդվածը‘Ջենովայում փլվել է ավտոմոբիլային կամուրջը. կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘«Կլուժ» — «Ալաշկերտ» հանդիպումը կսպասարկի իսլանդական մրցավարական բրիգադը’