‘ԱԻՆ. Քամուց վնասվել են տանիքներ’

927

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է.

Հունիսի 2-ին, ժամը 15.41-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Նարեկ գյուղի Ղարսի փողոցի թիվ 44 տան տանիքը քամու հետևանքով շրջվել է տան դիմաց՝ վնասելով էլ. լարերը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ քամու հետևանքով պոկվել է Դ. Թ.-ի տան տանիքը (մոտ 50 քմ) ամբողջությամբ և վնասել էլ. մալուխ (մոտ 15 մ.):

***

Հունիսի 2-ին, ժամը 15.49-ին ահազանգ է ստացվել, որ քամուց պոկվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Զ.Վարդանի թիվ 37 հասցեում գտնվող «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ քամու հետևանքով պոկվել է բանկի տանիքը (մոտ 400 քմ) ամբողջությամբ:

***

Հունիսի 2-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ մայիսի 31-ին ժամը 21.10-ի սահմաններում, քամուց վնասվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Իսրաել Օրրի թիվ 1 փողոցի 1-ին նբանցք 6-րդ տան տանիքը և քանդվել հարակից փայտե օժանդակ կառույցը ամբողջությամբ:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել է Վ.Ա.-ին պատկանող տան տանիքը (մոտ 15 քմ) և հարակից փայտե օժանդակ կառույցն ամբողջությամբ (մոտ 30 քմ):

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը պատրաստ է Աբխազիայի հետ համագործակցել նաև առանց Անկվաբի’