‘ԱԻՆ. Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ը կնվազի’

1684

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ առաջիկա հինգ օրերին հովտային և նախալեռնային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հայաստանի տարածքում հուլիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 25-27-ը հյուսիսային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ը կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում հուլիսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Նախորդ հոդվածը‘Ջուլիան Ասանժի խնդիրը. Աննա Նազլոյանի անդրադարձը Նյու Յուրքից’
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժ Իրանում’