‘ԱԻՆ. Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի’

1395

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում օգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում։

Առաջիկա հինգ օրերին հովտային և նախալեռնային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

 

Նախորդ հոդվածը‘Բանտում մահկանացուն է կնքել կարմիր քմերների գաղափարախոսը’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան․ Հեղափոխությունը չի ավարտվի, եթե նույնիսկ ավարտվի Փաշինյանը’