‘«Ալանիա»-«Դինամո» հանդիպման ծեծկռտուքի մասնակիցները պատժվեցին. Տեսանյութ’

941

Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը Ռուսաստանի Կարգապահական կոմիտեի կողմից որակազրկվել է 7 խաղով՝ Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում «Ալանիայի» հետ խաղի (0:1) ժամանակ դրսեւորած վարքագծի համար:

Նշենք, որ այդ խաղում թիմերի խաղացողների միջեւ ծեծկռտուք տեղի ունեցավ, իսկ բախումը սկսվեց մրցակցի հանդեպ Կոկորինի կոպիտ խախտումից հետո:

Նույն ծեծկռտուքի մյուս ակտիվ մասնակիցը՝ «Ալանիայի» հարձակվող Գեորգի Չանտուրիան որակազրկվել է 8 խաղով: Եվս երկու խաղացող որակազրվել են 4 խաղով. «Դինամոյի» կիսապաշտպան Բալաժ Ջուջակը եւ «Ալանիայի» հարձակվող Դանիլո Նեկոն:

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը‘«ԵՎրատեսիլ-2013»-ում Դանիայի եւ Ադրբեջանի մասնակիցնրը կարող են որակազրկվել’