«Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնում Միլանովիչին փոխարինել է Ոսկանյանը

468

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Ոսկանյանը։

«Ալաշկերտի» և սերբ մասնագետներ Միլան Միլանովիչի ու Վլադիմիր Պրոչիկևիչի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է, եւ Արամ Ոսկանյանը կրկին ստանձնել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նախորդ երկու տարիներին նա ղազախական «Ատիրաու» թիմի գլխավոր մարզիչն էր։

Ոսկանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Մանուկ Սարգսյանը և ֆիզպատրաստության մարզիչ Հայկ Ոսկանյանը։

46-ամյա մասնագետն «Ալաշկերտը» գլխավորել է նաև 2017-2019-ին, աշխատել է նաև «Միկա», «Ուրարտու» ակումբներում, եղել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչը։

Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» մարզումները կվերսկսի հունվարի 15-ին։

Նախորդ հոդվածըՎիլյարն ու Մայորալը հեռացան «Ռոմայից»
Հաջորդ հոդվածը«Վեստ Հեմը» 22-ամյա անգլիացի խաղացողի տրանսֆերից ակնկալում է 240 միլիոն եվրո