‘«Ալաշկերտի» պատանի ֆուտբոլիստը փորձաշրջան կանցնի «Բազելում»’

877

«Ալաշկերտի» 17-ամյա ֆուտբոլիստ, Հայաստանի պատանեկան հավաքականի թեկնածու Վլադիմիր Բաբայանն այսօր մեկնել է Բազել՝ այդ քաղաքի համանուն թիմում փորձաշրջան անցնելու, հաղորդում է հայկական ակումբի պաշտոնական կայքը։

Համաձայն նախապես մշակված գրաֆիկի՝ փորձաշրջանը կտևի մեկ ամիս, և անհրաժեշտության դեպքում Վլադիմիրը մարզումները կշարունակի Շվեյցարիայի ևս երկու այլ ակումբներում՝ «Լոզանում» և «Ցյուրիխում»։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Բաբայանը, ով «Բանանցի» սան է հանդիսանում, փորձաշրջան էր անցել խորվաթական «Հայդուկում»:

Նախորդ հոդվածը‘Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պետական պարտատոմսեր’
Հաջորդ հոդվածը‘ԿԽՄԿ երևանյան գրասենյակը բանակցություններ է վարում ձերբակալված ադրբեջանցիների հետ հանդիպում կազմակերպելու շուրջ’