«Ալաշկերտն» ունի նոր գլխավոր մարզիչ

457

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Կարեն Բարսեղյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հայկական մի շարք ակումբներում, Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում մարզչական գործունեություն ծավալած 47-ամյա մասնագետը «Ալաշկերտում» աշխատել է նաև 2016, 2018 և 2021 թվականներին։

Բարսեղյանի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը։

Նախորդ հոդվածըՖրանսիայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 5-ին
Հաջորդ հոդվածըԹուրքիայի հավաքականի խաղացողը կտեղափոխվի «Ռոմա»