‘Ալբա. Պետք է հավատալ Իսպանիայի հավաքականին’

791

 

Իսպանիայի հավաքականի պաշտպան Խորդի Ալբան խոստովանել է, որ Հոլանդիայի ազգային հավաքականը  երկրորդ խաղակեսում ավելի ուժեղ էր Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններից:

 «Հակառակորդը երկրորդ խաղակեսում մեզ գերազանցեց: Հիշյալ ժամանակահատվածը մեր բոլոր ֆուտբոլիստների համար շատ անհաջող էր: Սակայն Իսպանիայի հավաքականը երբեք չի կորցրել իր ոգին: Չի կարելի կասկածել մեր ուժերին, չէ՞ որ մենք շատ բանի ենք հասել: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հաջորդ խաղին հաղթենք», —  «Բարսելոնի» ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում  AS-ը:

Նախորդ հոդվածը‘Այսօր արյան դոնորի միջազգային օրն է’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրել է անջատականներին տանկեր և «Գրադ» կայանքներ մատակարարելու մեջ’