‘Ալգիրդաս Բուտկյավիչուսը նշանակվել է Լիտվայի վարչապետ ‘

788

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն երկրի վարչապետի պաշտոնին է նշանակել սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալգիրդաս Բուտկյավիչուսին, հայտնում է РИА Новости:

Լիտվայի նախագահը նորանշանակ վարչապետին հանձնարարել է 15-օրյա ժամկետում ներկայացնել նոր կառավարության կազմը:

Նախորդ հինգշաբթի Լիտվայի սեյմը հաստատել էր խորհրդարանական ընտրություններում հաղթած սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալգիրդաս Բուտկյավիչուսին երկրի վարչապետի պաշտոնին նշանակելու մասին Գրիբաուսկայտեի  առաջարկը:

Նախորդ հոդվածը‘ Եգիպտոսում բողոքի զանգվածային ակցիաներում տուժածների թիվն անցել է 500-ը’
Հաջորդ հոդվածը‘Կրիստիան Նոբոա. Այժմ առանց վախենալու կարող եմ խանութ գնալ’