‘Ալդու Ռեբելու. «Չի կարելի պատին դիպլոմ կախել և բոլորին ասել, որ մենք պատրաստ ենք» ‘

810

Բրազիլիայի սպորտի նախարար Ալդու Ռեբելուն խոստովանել է՝ կառավարությունը չի կարող երաշխավորել, որ երկիրը լիովին պատրաստ է Աշխարհի ֆուտբոլի առաջնությանը: Այս հայտարարությունը նախարարն արել է Սան-Պաուլոյի մետրոպոլիտենի  գործադուլավորների հետ անհաջող բանակցությունների ավարտից հետո:

 

«Երբ մենք պատրաստվում ենք այսպիսի հսկայածավալ միջոցառման, ինչպիսին աշխարհի առաջնությունն է, չի կարելի  պատին դիպլոմ կախել և բոլորին ասել, որ մենք պատրաստ ենք: Պետք է պատրաստվենք оրվա մեջ 24 ժամ: Ես չեմ կարող երաշխավորել, որ արդեն ամեն ինչ պատրաստ է, բայց մենք անում ենք հնարավոր ամեն բան»,- ասել է Ռեբելուն: 

Նախորդ հոդվածը‘Գաղջոլոգներն ընդդեմ տրամաբանության ‘
Հաջորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի դատը անցավ լարված մթնոլորտում (Տեսանյութ)’