‘Ալեգրին կարող է փոխարինել վան Գալին’

838

Իտալական լրատվամիջոցները կարծում են, որ «Մանչեսթերում» ցանկանում են Լուի վան Գալի փոխարեն տեսնել «Յուվենտուսի» ներկայիս մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին:

Մասնավորապես, La Reppublica-ն, անդրադառնալով այդ թեմային, նշում է, որ «Յունայթեդի» ղեկավարներին դուր է գալիս իտալացու խաղաոճը, եւ նրանք քննարկում են մարզչին հրավիրելու հարցը:

Նշենք, որ Ալեգրիի պայմանագիրը թուրինեցիների հետ նախատեսված է մինչեւ 2017 թվականի ամառը, սակայն ակումբը չի պատրաստվում մարզչին բաց թողնել մրցաշրջանի միջնամասում: Սակայն «Յուվեի» նախագահ Անդրեա Անյելլիին, մեղմ ասած,  չի հիացնում Կոնտեի հնարավոր վերադարձի մասին լուրը:

Նախորդ հոդվածը‘Պլատինի. «Մտադիր եմ վերադառնալ աշխատանքիս, որպեսզի կազմակերպեմ մեծ տոն՝ Եվրո-2016-ը Ֆրանսիայում»’
Հաջորդ հոդվածը‘Վարդենյաց լեռնանցքում բուք է’