‘Ալեգրին հաջորդ մրցաշրջանում չի զբաղվի մարզչական գործունեությամբ’

747

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Մասիմիլիանո Ալեգրին հաջորդ մրցաշրջանում չի զբաղվի մարզչական գործունեությամբ։

«Պատրաստվում եմ մեկ տարի արձակուրդ վերցնել, որպեսզի վերալիցքավորվեմ, անձնական կյանքս կարգավորեմ։ Ցանկանում եմ դարձյալ կապվածություն զգալ ընտանիքիս, երեխաներիս, ընկերներիս հետ։

16 տարի ինձ զգացել են էլեկտրական հարիչի մեջ։ Ստիպված եմ եղել զոհաբերել ժամանակը, որը կարող էի անցկացնել ընտանիքիս եւ ընկերներիս հետ»,- 51-ամյա իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Ալեգրին «Յուվենտուսը» գլխավորել է 2014-2019 թվականներին։

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» դեմ չի լինի Լուկա Մոդրիչի տրանսֆերին’
Հաջորդ հոդվածը‘Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել’