Ալեգրին ցանկանում է «Յուվենտուսում» տեսնել Նեյմարին

323

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին, հաղորդում է Sport.es-ը։

Փարիզյան ակումբը ցանկանում է վաճառել 30-ամյա ֆուտբոլիստին, որին գնել էր 2017-ին «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։  Նեյմարի տարեկան աշխատավարձն ու բոնուսները հասնում են 50 միլիոն եվրոյի։

Ֆրանսիացի անցած առաջնությունում Նեյմարը մասնակցել է 22 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԱԱ-2022․ Չամուսնացածների միջեւ սեքսի համար՝ 7 տարվա ազատազրկում
Հաջորդ հոդվածըՌԴ-ի հետ հարաբերությունները հասցրել են «սառեցման կետի»