Ալեգրի․ Պոգբան կվերադառնա հունվարին

272

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վերադարձը խաղադաշտ սպասում է հունվարին։ Ֆուտբոլիստը ծնկահոդի վնասվածք ունի։

«Պոգբան վիրահատության համաձայություն է տվել։ Հույս ունենք, որ նա խաղադաշտ կվերադառնա հունվարին։ Քիչ հավանական է, որ նա նոյեմբերին վերականգնված կլինի։ Աշխարհի առաջնությանը նրա մասնակցությունը իմ խնդիրը չէ։ «Յուվենտուս» նա կվերադառնա հունվարին»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Պոգբան «Յուվենտուսի» մարզման ժամանակ վնասվածք էր ստացել հուլիսին։ Սկզբում նա հրաժարվել էր վիրահատությունից, որպեսզի հասցնի վերականգնվել մինչեւ աշխարհի առաջնությունը, որը կանցկացվի նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում։

Նախորդ հոդվածըՄեկնարկում է Չեմպիոնների լիգան․ Օրվա խաղերը
Հաջորդ հոդվածը25 հազար երկրպագու ներկա է եղել Օլիմպիակոսում Մարսելոյի շնորհանդեսին