‘Ալեգրի. «Սկուդետոն նվաճելն իրական նպատակ է, Չեմպիոնների լիգան՝ երազանք»’

945

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի առաջնությունում «Սասուոլոյին» հաղթելուց հետո (1:0) նշել է, որ Ա սերիայում երկրորդ տեղում ընթացող «Ռոմայից» 11 միավորով առաջ լինելու փաստը դեռ տիտղոս չի երաշխավորում թուրինցիներին:
««Յուվենտուսը» դեռևս չի նվաճել սկուդետտոն: Երկար ճանապարհ է սպասվում: Մենք պարտավոր ենք լինել հանգիստ, հավասարակշռված ու ոչ մի դեպքում չշտապել: Մեզ մի շարք խաղեր են սպասվում Ա սերիայում, Չեմպիոնների լիգայում ու Իտալիայի գավաթում: Սկուդետոն նվաճելը իրական նպատակ է, Չեմպիոնների լիգան՝ երազանք, իսկ Իտալիայի գավաթը… մենք շուտով կտեսնենք, թե արդյոք կարող ենք շտկել իրավիճակը»:

Նախորդ հոդվածը‘Բենզեմա. «Իմ նպատակներից մեկը «Ոսկե գնդակ» ստանալն է»’
Հաջորդ հոդվածը‘ԵԽ օմբուդսմեն. ՀՀ դատարանների անկախության խոչընդոտը նախագահի վճռորոշ դերն է’