‘Ալեգրի. «Վստահ եմ՝ «Բորուսսիայի» դեմ հոյակապ կխաղանք»’

907

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպման մասին, որը տեղի է կունենա  այսօր՝ փետրվարի 24-ին, Թուրինում:

«Դիմակայությունը կազմված է երկու խաղից, երկուսն էլ դժվար են լինելու, գլխավորը խաղում հավասարակշռությունը պահպանելն է: Մեզ դիմակայելու է թիմ, որը միջազգային խաղերի հսկայական փորձ ունի, սակայն «Յուվենտուսը» սովոր է նման տիպի մարտահրավերներին: 

Երբեմն մեզ գոլերը մեծ դժվարությամբ են տրվում, սակայն խաղը տևում է 95 րոպե, այդ պատճառով էլ հարկավոր է պահպանել հանգստություն այդ ժամանակահատվածի ողջ տևողության ընթացքում»,-Ալեգրիի խոսքն է մեջբերում «ESPN»-ը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Կոմպանի. «Մենք «Բարսելոնայից» կոշտ մրցակիցներ ունենք, օրինակ՝ «Սթոք Սիթին»’