Ալենը պետք է հեռանա, ինչո՞ւ․ Ալիք Մեդիա

1240

Այս օրերին սոցցանցերի բնակիչներից շատերը փնթփնթում ու տնքում են, թե ինչու են առաջին նախագահը եւ նրա գլխավորած ՀԱԿ-ը, Ղարաբաղ ու սահման թողած, պահանջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեռացումը։

Շատերն էլ հեգնում ու ծաղրում են, ոմանք փնտրում համագործակցություն իշխող կուսակցության հետ, նրա ծայրաստիճան անկած վարկը բարձրացնելու դավադիր աջակցություն։ Իրականում նպատակն այլ է, իսկ ակնկալիքը՝ քաղաքականորեն ավելի համապարփակ, քան թվում է։

Խոսել տեւականորեն շրջափակված Ղարաբաղի, սահմանային միջադեպերի եւ մեր երկիրը կեղեքող այլ երեւույթների մասին, երբ դեռ կա այս իշխանությունը, ավելին չի լինի, քան ժամավաճառություն։

Ո՛չ պատերազմի ավարտից անմիջապես հետո, ո՛չ էլ 2021-ի ընտրությունների նախընթաց շրջանում մարդիկ չհասկացան, որ աշխարհաքաղաքական խնդիրներից զատ՝ կա նաեւ անձնական գործոն, որ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիեւի անձնական թշնամին է, եւ Ադրբեջանի նախագահը նվաստացման տասնյակ տարիների մուռը հանելու է բռնցքամարտի ա՛յդ տանձից։ Եվ եթե սրան էլ գումարենք այն հանգամանքը, որ մեր ընդդիմադիր միավորներն ու նրանց համախումբը չեն գիտակցում այս իշխանության օր ավելի մնալու կործանարարությունը, ապա Ալիեւը ստանում է նրան (մեզ) добить անելու (վերջնականապես ջախջախելու) բոլոր միջոցները։

Ուրեմն Հայաստանի առաջին նախագահը՝ պետականակերտման ու կառավարման իր ահռելի փորձով, չէր կարող բանուգործ թողած ներկայացնել փողոցային մի միջադեպ հանգուցալուծելու պահանջ։

Տիգրան Պասկեւիչյան

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։

Նախորդ հոդվածըԲացահայտումներ՝ Պենտագոնի «արտահոսված» գաղտնի փաստաթղթերից
Հաջորդ հոդվածըՍա «ուսապարկության» վերահաստատումն է