Ալենչոն գտել է անկլավները չտալու ձևը. ՉԻ

1086

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ համաձայնագրի ստորագրման դեպքում Ադրբեջանը դուրս կգա ՀՀ տարածքից՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե «կան գյուղեր և տարածքներ, որոնք հայկական վերահսկողության տակ են, և կան ՀՀ ինքնիշխան տարածքներ, որոնք գրավյալ են Ադրբեջանի կողմից», ու եթե իրենք մեր տարածքներից դուրս չգան՝ մենք էլ իրե՛նց տարածքներից դուրս չենք գա։

Ահա թե ինչպես կարելի է միաժամանակ և՛ իբր դուխով ելույթ ունենալ, և՛ «նշաձող իջեցնել»։ Եթե մինչև հիմա խոսվում էր անկլավների մասին, ու հայկական կողմը հայտարարում էր, թե հնարավոր է՝ քննարկվի դրանց փոխանակման հարցը, հիմա Ալենչոն դուխով հայտարարում է, թե հայկական կողմը պատրաստ է անկլավները փոխանակել նաև «Ադրբեջանի կողմից գրավյալ» տարածքների, այսինքն՝ Ջերմուկի, Սև լճի, Գեղարքունիքի, Տեղ գյուղի և այլ հատվածներում կորսված տարածքների հետ։ Հասկացա՞ք։

Միայն թե չհարցնեք՝ իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ ադրբեջանցիները չեն պահանջի անկլավները՝ առանց ՀՀ ինքնիշխան տարածքից զավթած մոտ 250 քկմ տարածքից դուրս գալու։ Երաշխիքն այն է, որ Ալեն Սիմոնյանը կսպառնա թքել նրանց վրա։ Ու հնարավոր է՝ այդ սպառնալիքն իսկապես ազդի։

«Չորրորդ իշխանություն»

Նախորդ հոդվածըՊետությունների 20 ղեկավարներ կմասնակցեն Էրդողանի պաշտոնակալման արարողությանը
Հաջորդ հոդվածըԲոլորը ստորագրեցին, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից. իսկ գիտե՞ք` ինչու չստորագրեց