Ալեքսանդրա Կոստենյուկը նվաճեց աշխարհի գավաթը

1061

Ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը նվաճեց շախմատի կանանց աշխարհի գավաթը։ Սոչիում անցկացված մրցաշարի եզրափակիչում Կոստենյուկը 1,5։0,5 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինային։ 37-ամյա Կոստենյուկը կանանց աշխարհի 12-րդ չեմպիոնն է։

Տղամարդկանց եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը 1,5։0,5 հաշվով հաղթեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւին։

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը կիսաեզրափակիչի երկու դասական պարտիաներն էլ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ ավարտեց ոչ ոքի եւ օգոստոսի 3-ին պայքարը կշարունակվի արագ խաղի թայ-բրեյքում։

Նախորդ հոդվածըՏոկիո-2020․ Հովհաննես Բաչկովի տպավորիչ հաղթանակն ու մեդալը
Հաջորդ հոդվածըՏոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն