‘Ալեքսանդր Արզումանյան. Ռոբերտ Քոչարյանն ինձ չի հետաքրքում’

1532

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը iLur.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը Խաչատուր Քոքոբելյանի պահվածքի մասին:
Հիեշեցնենք, որ օրերս Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իրեն զարմացրել է Խաչատուր Քոքոբելյանի պահվածքը: Բանն այնն է, որ, ըստ Հովհաննիսյանի, իր եւ «Ազատ դեմոկրատների» նախագահների միջև պայմանավորվածություն է եղել՝ պատգամավորական մանդատները չվերցնելու մասին: Քոքոբելյանը, սակայն, չի հրաժարվել մանդատից, ինչն էլ անհասկանալի է Հովհաննիսյանի համար և զարմացրել է նրան:

Պարոն Արզումանյանը չցանկացավ մեկնաբանել նաև Ռոբերտ Քոչարյանի՝ Վարդան Օսկանյանին սատարելու մասին հայտարարությունը՝ ասելով, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն չի հետաքրքում:

Նախորդ հոդվածը‘Պետական գույքի կառավարման վարչություն. ԱԳՆ-ի շենքը կվերածվի հինգաստղանի հյուրանոցի’
Հաջորդ հոդվածը‘Գովազդի մասին օրենքը խախտել և հետագայում տուգանվել է միայն «Արմենիա» հեռուստաընկերությունը ‘