‘Ալեքսանդր Բորոդայ. «Դա նման էր սարսափ ֆիլմի տեսարանի»’

1219

Ուկրաինայի արևելքում ռուսաստանամետ անջատականների առաջնորդներից մեկը՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը, MH17 չվերթի զոհերի մարմինների տեղափոխման ուշացումը բացատրել է նրանով, որ ԵԱՀԿ դիտորդները մինչև միջազգային փորձագետների գալն իրեն արգելել են դիակներին ձեռք տալ: Ինչպես BBC-ին տված հարցազրույցում ասել է Բորոդայը, իրենք երեք օր սպասել են փորձագետների ժամանմանը, իսկ այդ ընթացքում զոհված ուղևորների դիակներով լի աղետի վայրը «հիշեցնում էր սարսափ ֆիլմի տեսարան»:

ԵԱՀԿ ներկայացուցիչ հերքել է այս հայտարարությունները՝ BBC-ին հայտնելով, որ կառույցի մանդատը թույլ է տալիս «հետևել, դիտարկել և զեկուցել», այլ ոչ թե «ինչ-որ մեկին ասել՝ ինչ  անել կամ չանել»:

Բրիտանական կառավարության աղբյուրների համաձայն՝ հետախուզական տվյալները վկայում են, որ անջատականները միտումնավոր դժվարացնում են մալայզիական օդանավի կործանման վայրում իրեղեն ապացույցների հայթայթումը, ինչպես նաև՝ կործանված ինքնաթիռի բեկորների մեջ տեղադրել են այլ ինքնաթիռների բեկորներ:

Նախորդ հոդվածը‘Բաց դիմում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին’
Հաջորդ հոդվածը‘ԴԺՀ առաջնորդներից մեկը խոստովանել է, որ իրենք «Բուկ» ունեցել են’