‘Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսի հավաքականը Իսպանիայի հետ խաղին «տակը լցրած էր» մտել խաղադաշտ’

853

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրողների համար կայացած մամուլի ասուլիսում խիստ քննադատության է ենթարկել Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ հոկտեմբերի 12-ին Մինսկում Իսպանիայի հավաքականին 0:4 հաշվով պարտվելու համար: «Այդպիսի խայտառակություն, ինչպիսին մեր խաղն էր Իսպանիայի հետ, թեկուզ՝ աշխարհի գործող չեմպիոնի, ես վաղուց չէի տեսել: Կներեք, «տակը լցրած» դուրս գալ խաղադաշտ: Դողդողացող ոտ ու ձեռով»,- հայտարարել է բելառուս առաջնորդը:

«Վրաստանը իսպանացիների հետ պայքարեց մինչեւ վերջին վայրկյանը, պատահական գոլ բաց թողեց, իսկ մե՞նք»,- ասեկ է Լուկաշենկոն:

Ընդ որում, երկրի ղեկավարը ընդգծել է, որ հատուկ այդ խաղի համար վարչական լծակների շնորհիվ իշխանությունը «Դինամո» մարզադաշտում գրեթե 40 հազար մարդ է հավաքել, որը ֆուտբոլիստներին լրացուցիչ լիցք պետք է հաղորդեր:

«Տեսե’ք, ես խաղի համար ժողովուրդ եմ բերել, իսկ ի՞նչ ստացանք: Իսկ հիմա փոխանցեք իմ ողջույնները նրանց ու ասեք, որ այդ ես եմ նրանց խաղին ժողովուրդ բերել մարզադաշտ: Բայց նման բան այլեւս չեմ անի: Վրաստանի հետ խաղին ինքներդ  մարդ հավաքեք»,- Լուկաշենկոյի խոսքն է մեջբերում telegraf.by-ն:

Նշենք, որ  2014 թվականի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի Բելառուս – Վրաստան հանդիպումը կկայանա այսօր:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի համակարգող. Ամենավտանգավոր շեմը այս իշխանություններն են ‘
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Որևէ բացատրություն չի կարող արդարացնել հայ-իրանական սահմանին հայկական դրոշի բացակայությունը ‘