‘Ալեքսանդր Մոստովոյ. Մի բան է «Կրասնոդարում» խաղալ, մեկ այլ բան` «Սպարտակում»’

764

Մոսկվայի «Սպարտակի» նախկին հանրահայտ հարձակվող Ալեքսանդր Մոստովոյը մեկնաբանել է «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը «Սպարտակ», չնայած հայտարարվել է, որ պաշտոնապես այդ տրանսֆերը կհաստատվի դեկտեմբերի 3-ին:

«Վերջին ժամանակներս «Սպարտակում» շատ ձեռքբերումներ են եղել: Շատ լավ գիտենք, որ նրանց մի մասը հարմարվել են, մի մասը` ոչ: Այնպես որ չէի ցանկանա «Սպարտակում» Մովսիսյանի հեռանկարների մասին կատեգորիկ կերպով խոսել:

Մյուս կողմից, Իհարկե, մոսկովյան ակումբում միշտ ուշադրության կենտրոնում ես, ուժեղ ճնշման ներքո: Արդյունքում, շատերը կաշկանդված են մնում, եւ չեն կարողանում հանդես գալ իրենց հնարավորությունների սահմաններում: Այստեղ ամեն ինչ հնարավոր է:

Մովսիսյանը` վատ հարձակվող չէ: Երեւում է, որ ե\’ւ տեխնիկա ունի, ե\’ւ արագություն, ե\’ւ դրիբլինգ: Հիմա քչերն են աչքի ընկնում անհատական գործողություններով: Իսկ Խորհրդային Միության օրոք ցանկացած հարձակվող կարող էր մրցակցին մեկը մեկին շրջանցել, գնալ սրացման»,- Մոստովոյի խոսքն է մեջբերում Газета.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Խախտումներ 1/24 տեղամասում’
Հաջորդ հոդվածը‘Գրիգորյանի շտաբը դիմում է ներկայացրել թիվ 35 ԸԸՀ-ին ‘