Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին

183

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին Սուպերլիգայի գաղափարից չհրաժարվելու համար։

«Ֆուտբոլային ծովում շատ են շնաձկները։ Երբ առաջին անգամ լսեցի Սուպերլիգայի մասին, գիտեի՝ ով կլինի այնտեղ գլխավորը։ Դրանից առաջ էլ նա դժգոհում էր, որ իր ակումբը ստիպված է լինում խաղալ փոքր թիմերի հետ։ Նրանք կարծում են, որ էլիտար ակումբ են եւ որեւէ այլ թիմի մասին հոգ պետք է չտանեն։ «Ռեալն» ու Պերեսը կարծում են՝ այնքան կարեւոր են, որ բոլորը պետք է խոնարհվեն իրենց առջեւ»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ 2021թ․ գարնանը անգլիական «Լիվերպուլը», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Չելսին», իտալական «Ինտերը», «Միլանը», «Յուվենտուսը», իսպանական «Ռեալը», «Աթլետիկոն» ու կատալոնական «Բարսելոնան» հայտարարեցին Սուպերլիգայի ստեղծման մասին։ ՈւԵՖԱ-ի, այլ ակումբների, երկրպագուների ճնշման եւ պատժամիջոցների սպառնալիքի տակ ակումբների մեծ մասը դուրս եկավ Սուպերլիգայից։ «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» հայտարարեցին, որ չեն հրաժարվում գաղափարից, սակայն նախաձեռնությանը կվերադառնան ապագայում։

Նախորդ հոդվածըՊաշտոնական. Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզի
Հաջորդ հոդվածըՆեպալում աղետի է ենթարկվել մարդատար օդանավը