Ալեքսանդր Չեֆերին. Ո՛չ «Ռեալը», ո՛չ որևէ մեկը ՈւԵՖԱ-ին չի կարող ասել, թե ինչ անել

444

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել է ՊՍԺ-ի հետ Կիլիան Մբապեի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ քննադատություններին, հայտնում է BBC Sport-ը: Այն բանից հետո, երբ հարձակվողը որոշեց մնալ փարիզյան ակումբում, հայտնի դարձավ, որ Լա Լիգան կարող է դիմել ՈւԵՖԱ-ին և դատարան, քանի որ Մբապեի նոր համաձայնագիրը կարող է խախտել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները։

«ՈւԵՖԱ-ն ունի բավականին խիստ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններ: Ով կհարգի մեր կանոնները, կարող է մասնակցել մեր մրցաշարերին։ Նա, ով չի հետևում կանոններին` չի մասնակցի: Ո’չ «Ռեալը», ո’չ որևէ մեկը ՈւԵՖԱ-ին չի կարող ասել, թե ինչ անել»,- ասել է Չեֆերինը:

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչն ու Խաչանովը երրորդ շրջանում են
Հաջորդ հոդվածըՔվինսլենդը Ավստրալիայի երկրորդ նահանգն է, որ արգելում է նացիստական սիմվոլիկան